Հունվարի 8-ին, ժամը 11:19-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 1/54 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազկաթոռին նստած, հայտնաբերել են՝ 1954 թ. ծնված Ա. Ո.-ի դին: