Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների 21-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները բացել են տան դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Գևորգ Խ.-ի (ծնված 1954 թ.) դին: