«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը երեկ՝ հունվարի 8-ի երեկոյան, դադարեցրել է հացադուլը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նա ասաց՝ Խանդոյանը 10 օր պատժախցում գտնվելուց հետո արդեն տեղափոխվել է իր խուց:

 

Նշենք, որ Արայիկ Խանդոյանի հացադուլը տևեց 11 օր. վերջինս հացադուլը սկսել էր դեկտեմբերի 29-ից։

Արայիկ Խանդոյանին պատժախուց տեղափոխելու պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է նրա մոտ հայտնաբերված արգելված իրերը:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի ևս երկու անդամ՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը դեռևս շարունակում են հացադուլը: Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից, իսկ Արմեն Բիլյանը՝ դեկտեմբերի 19-ից մինչ օրս։

Սոնա Հարությունյան