«Առավոտ» թերթը գրում է.
«Առավոտ»-ը ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ ՀՅԴ-ում խանդո՞վ կվերաբերվեն եթե «Ծառուկյան» դաշինքը եւս համալրի կոալիցիայի շարքերը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Այդ քաղաքական բնույթի հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ»։
Նշեց նաեւ, որ իբրեւ գործադիրի ներկայացուցիչ մեկ բան գիտի՝ ցանկացած այլ ուժի աջակցությունն իրենց առջեւ դրված այդ խնդիրների լուծմանն օգտակար է. «Բայց դա չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, պետք է անպայման կոալիցիայի կազմում լինի»:
Նրա մեջ տարակուսանք առաջացրեց դիտարկումը, որ «Ծառուկյան» դաշինքի՝ կոալիցիա մտնելու արդյունքում ՀՅԴ պորտֆելները կարող են պակասել։ «ՀՅԴ-ն երբեւէ նման որեւէ մտավախություններ ունեցե՞լ է»,- հարցին հարցով պատասխանել Արծվիկ Մինասյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում