Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հունվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից, ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: