Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 
տեղեկացրել են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա- 
Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների 
համար:
Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: