Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: