Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունվարի 18-ի ժամը 18:00-ի դրությամբ՝ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: