Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 3-ի ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿՏՏ նախարարության լրատվական ծառայությունից, ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար ավտոճանապարհը դեռևս փակ է: