ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում ՀՀ նախագահի՝ իր համար նախընտրելի թեկնածուների անուններ հնչեցնելուց: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ, լինելով ՀՀԿ-ի քաղաքական թիմի անդամ, ձեռնպահ կմնա հրապարակային ներկայացնելուց այն թեկնածուներին, որոնք իր մտքում կան:
Անդրադառնալով հարցին, թե շա՞տ են անձինք, ովքեր համապատասխանում են նախագահի թեկնածուի այն չափանիշներին, որոնց մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ընդհանրապես նախագահի թեկնածուները շատ չեն կարող լինել»:
Դիտարկմանը, թե շատ է խոսվում ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես արդեն ասացի, որ նախագահի թեկնածուի հետ կապված կարծիքներ ունեմ, սակայն հրապարակային ներկայացնել պատրաստ չեմ»:
Անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման երաշխիքների վերաբերյալ հարցին՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այդ հարցով որևէ մեկի համար որևէ երաշխիք չի կարող լինել