ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում, «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են ականաորոնողական ծառայության հաշվարկների հրահանգչական-մեթոդական պարապմունքները։
Ինչպես տեղեկաղցրին ՀՌՕ մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում նորակոչիկ զինծառայողները յուրացնում են պաշտպանության նոր «Դուբլոն» միջոցի, ԻՊԼ-Մ և «Կորշուն» ական որոնող սարքերի կիրառման հմտությունները։
Գործնական պարապմունքների ժամանակ «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքով ռազմական ճարտարագետներն ական որոնող շների հետ կատարելագործում են պայթյունավտանգ առարկաների որոնման և վնասազերծման հմտությունները՝ կիրառելով ինժեներական հետախուզման ժամանակակից միջոցներ։
1,5-ից 2,5 հազար մետր բարձրության վրա «էքստրեմալ» կլիմայական պայմաններին և գործողություններին հարմարվելու համար զինծառայողների և նրանց շների սննդակարգ են ներառվել կալորիաներով, վիտամիններով և միկրոտարրերով հարստացված մթերքներ։
Պարապմունքներին ներգրավված է ավելի քան 100 զինծառայող՝ շներով, որոնք սովորել են որոշել պայթուցիկ նյութերը, և ավելի քան 10 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ նաև հետախուզման, կապի և անօդաչու ավիացիայի ժամանակակից համալիրներ։