Հայաստանի ռուսական ռազմակայանում վերջերս ժամանած շուրջ 300 վարորդներ ձեռնամուխ են եղել բարձրլեռնային պայմաններում «Մուստանգ» ընտանիքի ԿամԱԶ արդի անվավոր ավտոմեքենաների վարման պարապմունքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Կամխուտ» եւ «Ալագյազ» զինավարժարանների ավտոփորձարաններում միավորման ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Սերգեյ Յասկոյի ղեկավարությամբ երիտասարդ վարորդները կսովորեն մանեւրել արագընթացիկ մայրուղում, ավտոշարասյուների կազմում տարբեր երթուղիներ անցնել նվազագույն եւ առավելագույն արագություններով, հաղթահարել մեծ թեքություններով եւ կտրուկ շրջադարձերով լեռնային ճանապարհները, հեղեղատները, արհեստական եւ բնական արգելքները:
Վարորդների մեկամսյա հավաքները կավարտվեն ձմռանն արտակարգ իրավիճակներում բարձրլեռնային պայմաններում ավտոմեքենայի կառավարման տեսական հիմունքների քննություններով: Նաեւ 100- եւ 300-կիլոմետրանոց երթեր կանցկացվեն անձնակազմի, վտանգավոր բեռների եւ տեխնիկական ագրեգատների փոխադրման թույլտվություն ստանալու համար: