Հայոց բանակը կայացավ մշտական ու հավերժական աշխատանքի արդյունքում, մեր երկրի պաշտպանությունը հզոր է, սահմանները` ամուր:
Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Տոնական տրամադրությամբ հայ հերոսների հուշահամալիր-պանթեոն եկած Մանվել Գրիգորյանը նկատեց, որ հայ ժողովուրդն ունի այն, ինչ իրեն պետք է` անկախություն, պետականություն, սահմաններ և հզոր բանակ: «Այսօր փաստացի չկա հայ մարդ, ով հարազատ մարդ չունենա սահմանին կանգնած: Բանակը ստեղծվել է հայ ժողովրդի զավակներից`երկրապահից, ազատամարտիկներից, ովքեր 1989-1992 թվերին ինքնապաշտպանությամբ էին զբաղվում` անկախ նրանից զինովորական էին, թե այլ մասնագետներ: Նրանք միացան ու ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծեցին, որի հիման վրա էլ ստեղծվեց հայոց բանակը: Այդ տղաները փառքով առաջնոդեցին բանակը մինչև 95 թիվը, մինչև այն կայացավ: Այն կայացավ մշտական, հավերժական աշխատանքի արդյունքում»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է բանակի արդիականության ծրագրին` պատգամավորը նշեց, որ բանակին, առաջին հերթին, պետք են բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և ֆինանսական միջոցներ՝ անհրաժեշտ տեխնիկայով ապահովվածության համար: «Մեր զինվորը շատ բաներով ապահովված է ու կարողանում է սահմանը պահել: Դիվերսիոն փորձերն էլ կարողանում է կանխարգելել առաջնագծում իրավիճակը տեսնելու միջոցով»,-հավելեց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին այն պայմաններում, երբ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշանակիցն է, Մանվել Գրիգորյանն ասաց. «Ռազմավարական ռաշնակից է, բայց որ մեկը զենք է վաճառում, մյուսն էլ առնում է»: