Սահմանին կանգնած տղաներն իրենցն անում են, բայց մենք էլ իրականությունից կտրվելու իրավունք չունենք։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայոց բանակի օրվան, Գյումրիի ոճրագործությանը եւ այլ հարցերին: Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. - Պարո՛ն գեներալ, հունվարի 28-ին նշելու ենք Հայոց բանակի օրը:

 

Հայաստանում այդ օրն ըստ պատշաճի՞ են նշում, թե՞ ոչ։ - Սա համազգային տոն է, օրվա կապակցությամբ հարկավոր է շնորհավորել աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ողջ հայությանը։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ բանակի կայացումը հենց Հայաստանի Հանրապետության կայացումն է։ Հայոց բանակը ստեղծվեց ծանրագույն պայմաններում, երբ մեր երկիրն ուներ բազում անլուծելի թվացող պրոբլեմներ։ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետեւանքով Հայաստանում կային հազարավոր անօթեւան ընտանիքներ, դրան գումարվել էին այն ընտանիքները, որ մազապուրծ փրկվել էին Սումգայիթի, Բաքվի ցեղասպանությունից։ Ի հավելումն այդ ամենի՝ արցախցու արդար, ժողովրդավարական պահանջին թուրքական Ադրբեջանը պատերազմ հակադրեց։

 

Պատերազմում էինք՝ ունենալով այսքան խնդիրներ եւ գտնվելով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից լիակատար շրջափակման մեջ։ Պատերազմն իրենց վրա վերցրին երկրապահ կամավորական ջոկատները, որոնց միավորման եւ համակարգված աշխատանքի համար պարտական ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանին։ Սպարապետը դարձավ ե՛ւ Երկրապահի հիմնադիրը, ե՛ւ ՀՀ առաջին պաշտպանության նախարարն ու բանակի հիմնադիրը։ Մանրամասները` այստեղ: