Հունվարի 28-ին «Էրեբունի» Բ/Կ-ում մահացել է 19-ամյա երիտասարդ մայր, ով նույն բժշկական կենտրոնում ընդամենն օրեր առաջ էր ծննդաբերել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արարատի բնակչուհի Լիլիթ Խոսրովյանը հունվարի 25-ին ծննդաբերել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ապա՝ դուրս գրվել։ Իսկ հունվարի 28-ի լուսադեմին նորից է բժշկական կենտրոն տեղափոխվել՝ «Սեփսիս» ախտորոշմամբ, և նույն օրը՝ ժ.13.30-ին, մահացել է:
Հարազատները երիտասարդ մոր մահվան մեջ մեղադրում են բժիշկներին։ Ըստ նրանց՝ նա դուրս է գրվել ջերմությամբ, տանն ինքնազգացողությունը վատացել է եւ կրկին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ մահացել է։
Ոստիկանությունում մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։