«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործը քննող դատավոր Արթուր Օհանյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա է վկայում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրի ուսումնասիրությունը:

 

Արթուր Օհանյանը 2016 թվականին 29 մլն դրամով վաճառել է բազմաբնակարան շենքում գտնվող իր բնակարանը: Նույն տարում դատավորը 46 մլն դրամ եւ 45 հազար ԱՄՆ դոլար փոխառություն է տվել:

Դատավորի դրամական միջոցները կազմել են 6 մլն դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 49 մլն դրամ, որից 11 մլն-ը աշխատավարձն է կազմել: Բացի այդ, նա 9 մլն դրամի բնամթերքի տեսքով եկամուտ է ստացել:

Դատավորի կինը՝ Տաթեւիկ Օհանյանը, հայտարարագրել է 32 հազար ԱՄՆ դոլար եւ 10 մլն դրամ դրամական միջոց: Նրա եկամուտները գոյացել են աշխատավարձից եւ նվիրատվություններից: Որպես աշխատավարձից ստացած եկամուտ դատավորի կինը նշել է 331 հազար դրամ, իսկ նվիրատվությունները հետեւյալ տեքսն ունեն՝ 48 հազար 200 ռուբլի, 4 հազար եվրո եւ հազար ԱՄՆ դոլար:

Տաթեւիկ Օհանյանը գումարի տեսքով նվերներ է ստացել նաեւ 2014-ին: Այդ ժամանակ 130 հազար ռուսական ռուբլի է նվեր ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում