Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում թուրքական արտադրության նոր սոցիալական հարթակ ստեղծելու մասին, որը կկրկնի հաղորդագրությունների և ֆայլերի փոխանակման Whatsapp հավելվածին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բոզդաղի համոզմամբ՝ նոր հարթակը հնարավոր չի լինի գաղտնալսել: Այն նախ կօգտագործեն հանրային կառույցների աշխատողները, այնուհետև արդեն հարթակը բաց կլինի քաղաքացիների օգտագործման համար:
Փոխվարչապետի համոզմամբ՝ հարթակը թույլ կտա նվազեցնել կախումն արտաքին աշխարհից:
«Սա հարյուր տոկոսանոց տեղական և նոր ծրագիր է: Դրա առաջին փորձարկումն արել է վարչապետ Յըլդըրըմը՝ կապվելով «Ձիթենու ճյուղ» գործողության Հաթայի կենտրոնի հետ: Սա կարևոր փոփոխություն և զարգացում է»,- ասել է Բոզդաղը: