Գերմանական մամուլը ողողված է լուրերով այն մասին, որ Թուրքիան գաղտնի զբաղվում է ատոմային զենքի արտադրությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական «Դի Վելտ» պարբերականը հայտնել է, որ գերմանական հետախուզությունը հենց այդ պատճառով է գաղտնալսել Թուրքիային:
Պարբերականի տեղեկացմամբ' ատոմային ռումբ պատրաստելու համար Թուրքիան անհրաժեշտ տեխնիկան բերել է Պակիստանից: Հոդվածի հեղինակը գրում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն վաղուց ցուցաբերում է ատոմային զենք ունեցող երկիր դառնալու իր հավակնությունները: Նա նշում է, որ մինչ համաշխարհային մամուլը խոսում է Իրանի և Հյուսիսային Կորեայի' ատոմային և միջուկային զենքեր արտադրելու նախաձեռնությունների մասին, ոչ ոք չի անդրադառնում Թուրքիայի կողմից ատոմային զենքի արտադրության գաղտնի նախապատրաստություններին:
Հեղինակը եզրակացնում է, որ, ամենայն հա վանականությամբ, արևմտյան երկրների հետախուզական ծառայությունները գաղտնի համաձայնության են եկել Թուրքիայի հետ ատոմային զենք ստեղծելու հարցում: