ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի կողմից 2017թ. սեպտեմբերին տրված հանձնարարականի հիման վրա:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմավարության մեջ ներառված են մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսական զարգացում, մշակույթ և ինքնություն, բնապահպանություն և բնական պաշարներ, հանրային և տարածքային կառավարում, կրթություն, գիտություն և նորարարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն, պաշտպանություն և անվտանգություն, ենթակառուցվածքներ, սոցիալական ծառայություններ:
Փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա սկզբից, իսկ սեպտեմբերից՝ վարչապետի հանձնարարությամբ, հանրապետական գործադիր մարմինների կողմից ձևավորվել էին աշխատանքային խմբեր, որոնք թեմատիկ քննարկումներ էին իրականացնում՝ համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ:
Փաստաթղթի վերաբերյալ իրենց կարծիքներն ու գնահատականներն են հայտնել մի շարք շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: