Այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ նրանք մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։

Ըստ նախնական տեղեկությունների, վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։

Դեպք վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խմբերը, որպեսզի դիերը կարողանան դուրս բերել երթևեկելի գոտի, որից հետո դիերը տեղափոխվելու են դիահերձարան։