Երևանի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված կինն ու երեխան ոստիկանության կողմից որոնվել են որպես անհետ կորած: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Օրեր առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել մոր և դստեր անհետ կորչելու մասին:
Նշենք, որ մահացածները՝ 37-ամյա Գայանե Հարությունյանը և նրա աղջիկը՝ 9-ամյա Անահիտ Հարությունյանը Երևանի բնակիչներ են:
Հավելենք՝ մահացած կինը Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից է եղել, աշխատել է «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր, ժամը 14:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել են կնոջ և անչափահասի դիեր:
Ըստ նախնական տեղեկությունների, վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի