Vesti.am-ը գրում է.

Սոցցանցերում հայկական համայնքների ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումն են հայտնել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հասցեին Ռուբեն Գրիգորյանի վիրավորական արտահայտությունների վերաբերյալ:

Աղասի Արաբյան.

«Հիմա ինչ վերաբերում է Արա Աբրահամյանի հասցեին Ռուբեն Գրիգորյանի ոչ արժանապատիվ արտահայտություններին: Ռուբեն Ցոլակովի՛չ, իսկ դուք առհասարակ ի՞նչ եք ուզում: Ինչի՞ եք ուզում հասնել Ձեր այդ տեսաելույթներով: Ինչի՞ համար է այս ամբողջ մառազմատիկ «բեմադրությունը»: Դուք, կարծես թե, բացել եք Ձեր սեփական թանգարանը, թիմ եք հավաքել, պարբերաբար հրավիրում եք տարբեր «ընդդիմադիրների» և նրանց հետ Մոսկվայում հանրային միջոցառումներ եք կազմակերպում: Ձեզ ոչ ոք և ոչինչ չի խոչընդոտում: Ի՞նչը Ձեզ չի բավականեցնում: Դուք ունեք բոլոր հնարավորությունները՝ ինչպես նյութական, այնպես էլ ֆիզիկապես ակնառու կերպով ցուցադրելու Ռուսաստանի հայ  հայմայնքին ինչ պետք է անել: Դուք ունեք բոլոր պայմանները գործնականում ցուցադրելու Ձեզ որպես  «առավել» հայրենասեր և ռուսախոս հասարակական գործիչ, քան նրանք, ովքեր Ձեզ դուր չեն գալիս: Զգացմունքներին չտրվելով  և ավարտելով, հայտարարում ենք.

Մենք վրդովված ենք և մեր հասարակական կազմակերպությունը շատ ռուսաստանցի ջավախքցիների անունից վճռականորեն դատապարտում է ցեխ շպրտելու և հրապարակային վիրավորանքի ցանկացած դրսևորում:

Մենք կարծում ենք, որ նման ապակառուցողական գործողությունները Ռուսաստանում հայ համայնքի համախմբման փոխարեն նպաստում է նրա մասնատմանը, ինչին ցանկանում են հասնել և որով ուրախանում են Հայաստանի թշնամիները:

Մենք կոչ ենք անում Ռուբեն Ցոլակովիչ Գրիգորյանին հրապարակավ ներողություն խնդրել Արա Աբրահամյանից, իսկ հետագայում, Ռուսաստանի հայ համայնքի առաջնորդներին, ղեկավարներին, հայտնի դեմքերին և ակտիվիստներին հավաքվել և փակ ձևաչափով մշակել նման երևույթները կանխարգելող համատեղ գործողությունների մեխանիզմ»:

 

Հարգանքով, «Ռուսաստանի Ջավախքի համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյան