ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հրամանագիր է ստորագրել Ռուբեն ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-1 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Ռուբեն ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ»,-ասված է հրամանագրում: