Ռուսաստանի հայերի միության Տվերի տարածաշրջանային կառույցը խորհրդի արտահերթ նիստում քննարկել է Ռուբեն Գրիգորյանի տեսաուղերձը՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հասցեին:
Հայտարարության մեջ Տուլայի կառույցի անդամները նշում են, որ այդ կոչով Ռուբեն Գրիգորյանը անդրադառնում է ոչ միայն ղեկավարին, այլև ամենախոշոր հայկական ազգային միավորման՝ Ռուսաստանի հայերի միության բոլոր անդամներին:
«Իհարկե, սևացնել կարելի է ում պատահի, բայց մենք կարծում ենք, որ նման տեսաուղերձն անթույլատրելի է և ոչ տղամարդկային: Ռուսաստանի հայերի միության նախագահի հասցեին արված անքաղաքավարի հայտարարությունները մեր չարակամներին առիթ են տալիս օգտվել դրանից և փորձել թուլացնել մեր կառույցն ամբողջութամբ:
Հատկանշական է, որ եթե որևէ մեկը իսկապես մտահոգված է մեր ժողովրդի ապագայով, պետք է միավորի իր հնարավորությունները Ռուսաստանի հայերի միության, այլ հայկական հասարակական կազմակերպությունների կամ ասոցիացիաների հետ և փորձի համատեղ լուծել կոնկրետ խնդիրներ»:
Ռուսաստանի հայերի միության Տվերի տարածաշրջանային կառույցի հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: