Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի մարզի տարածաշրջանային բաժամնունքի նախագահ Գեորգի Անտոնովը Ռուբեն Գրիգորյանին ուղղված բաց նամակում նրան ողջախոհության կոչ է արել և հորդորել ներողություն խնդրել հայ ժողովրդից:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ երախտագիտությամբ և բարի խոսքերով են հիշում Ռուսաստանի հայերի միությանը, որը Ռուսաստանի 60-ից ավելի տարածաշրջաններում և հարյուրավոր քաղաքներում ու շրջաններում միավորում է հայկական կազմակերպություններին: Ռուսաստանում ապրող և ՌՀՄ ու նրա առաջնորդ Արա Աբրահամյանի շուրջ համախմբված հայությունն անտարբեր չէ Ռուսաստանում և Հայաստանում մեր ժողովրդի ճակատագրին:

Քիչ չեն հայ ժողովրդի, հայկական կազմակերպությունների և դրանց առանձին հաջողակ անհատականությունների ձեռքբերումների վրա չարախնդացողները: Որոշ ազգերի ներկայացուցիչներ հսկայական գումարներ են վատնում՝ չեզոքացնելու Ռուսաստանի հայերի միությունը, որ միավորում է հայերին և լուծում նրանց բազմաթիվ խնդիրները:

Լավ մտածեք, թե ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում՝ վատաբանելով Ռուսաստանի հայերի միությանը և դրա առաջնորդին»:

Նամակն ամբողջությամբ՝ այստեղ: