Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական դեռեւս հունվարի սկզբից: Այս մասին տեղեկացրեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Սենսացիա չեմ տեսնում այստեղ: Դեռեւս հունվարից կայքում տեղադրված է տեղեկատվությունը, խորհրդականների ցանկում ավելացված է Կարեն Միրզոյանի անունը: Նախարարների խորհրդականների նշանակման մասին առհասարակ չենք հայտնում»,-ասաց նա:
Ավելի վաղ լրատվական կայքերը գրել էին, որ թեեւ Կարեն Միրզոյանի նշանակումը տեղի է ունեցել հունվարի սկզբին, սակայն լրատվամիջոցներում այդ տեղեկությունը հայտնվում է միայն հիմա: