Կառավարությունը հավանություն տվեց «Այ Պլաստ» և «Սաթենկար» ընկերությունների՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու հայտերին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Այ Պլաստ» ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է բժշկական կպչուն սպեղանիի արտադրության համար՝ իրականացնելով 40 000 դոլարի ներդրում։ Արտադրանքի ծավալը կկազմի մոտ 102 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 70 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ։
«Սաթենկար» ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում, իրականացնելու է մոտ 190 մլն դրամի ներդրում։ Ներկայումս ստեղծված է 43 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 7-ը՝ 82 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի մոտ 286 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։