Յուրաքանչյուր երկրի նպատակն է առողջ պահել բնակչությանը և ոչ թե հիվանդ բուժել. այս գաղափարախոսությունն է դրված առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման հիմքում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարար Արմեն Մուրադյանը մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ֆինանսական հաշվարկները վկայում են, որ առողջությա ն պահպանման առաջնային օղակի զարգացման այս մոդելը պետության համար տնտեսապես առավել ձեռնտու է:

 

«Առողջապահական տեսանկյունից' առաջնային օղակի զարգացման արդյունքում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում դիմելիության միջոցով կտրուկ կբարձրանա հիվանդացությունը, կնվազի մահացությունը»,- շեշտել է Արմեն Մուրադյանը:

 

Նա հիշեցրել է, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում լայն տարածում ունեն և մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում են 48 տոկոս։ Տոկոսային հարաբերությամբ հաջորդում են ուռուցքային հիվանդությունները (20 տոկոս) և շաքարային դիաբետը (5 տոկոս): Առողջության պահպանման առաջնային օղակի զարգացմանը, հանրային առողջու թյան պահպանմանն են ուղղված նաև առաջիկայում հանրապետությունում մեկնարկող լայնածավալ սքրինինգային ծրագրերը:

 

«Առողջապահության ազգային ինստիտուտի առջև հստակ խնդիրներ են դրված, այդ թվում' բնակչությանն առողջ պահելու ազգային ծրագիրը, որի անկյունաքարը առաջնային բուժօղակի հզորացումն է»,- ասել է նախարարը' ընդգծելով, որ տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակչի մոտ պոլիկլնիկայում զննում անցնելը պետք է լինի պարտադիր պայման:

 

Նա տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Համաշխարհային բանկին' պոլիկլինիկաների (2017-2018թթ.) արդիականացման խնդրով, հաշվի առնելով բնակչությանն առողջ պահելու գործառույթի առաջնահերթությունը: Միջազգային դոն որ կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավորություն կընձեռի հավելյալ ֆինանսական ռեսուսրսներ ուղղել դեպի առողջության պահպանման առաջնային օղակ:

 

«Կանխարգելիչ այցը նույնպես պարտադիր մաս է լինելու։ Այդ նոր չափորոշչի հաստատումով շարունակական կապ կապահովվի բնակչության հետ»,-նկատել է Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով, ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրումը նույնպես կնպաստի առողջության առաջնային օղակի զարգացմանը:

 

Առողջապահության համակարգի գլխավոր պատասխանատուն կարևորել է հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև բուժանձնակազմի պատրաստակամ, արհեստավարժ և սիրալիր լինելու հարցը: Արմեն Մուրադյանը հավաստի ացրել է, որ նախարարությունը շահագրգռված է, որպեսզի առաջնային բուժօղակում անցկացվող մշտադիտարկումները լինեն օբյեկտիվ, իսկ արձանագրված թերությունները ստանան շուտափույտ լուծում:

 

Հանդիպման ընթացքում Երևանի պոլիկլինիկաների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերն են ներկայացրել նախարարին: Անդրադարձ է կատարվել նաև պոլիկլինիկաներին հատկացվող ֆինանսական ռեսուրսների ճիշտ բաշխմանը, անվճար տրամադրվող դեղորայքի դուրսգրմանը, զորակոչիկների պատվաստմանը վերաբերող և այլ հարցերին:

 

Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին անմիջական հարցադրումների համար' հավելելով, որ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես և իր այցերը բժշկական կազմակերպություններ շարունակական են լինելու: