Թուրքիայի խորհրդարանի նիստերից մեկի ընթացքում, Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրինում տեղի քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի քննարկման ժամանակ, ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների պատգամավորների միջև։
Ermenihaber-ի փոխանցմամբ, տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ թեթև վնասվածքներ են ստացել 1 ԱԶԿ-ի և 2 ԺԴԿ-ի պատգամավոր, ովքեր և տեղափոխվել են հիվանդանոց: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ԱԶԿ-ի Քոնիայի պատգամավոր Լեյլա Շահինը, դիմելով քրդամետ կուսակցությանը, ասել է․ «Խաղաղ բնակչությանը սպանում են ոչ թե թուրք զինվորները, այլ ձեր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալները»: Թուրքական լրատվամիջոցի հրապարակած լուսանկարներում երևում է, որ տեղի ունեցած միջադեպին ներկա է եղել նաև հայ պատգամավոր Կարո Փայլանը: