Թուրքիայի խորհրդարանի նիստում կրկին վիճաբանություն է սկսվել պատգամավորների միջև, որը սկսվել է դատական բարեփոխումների մասին օրինագծի քննարկման ընթացքում: Այս մասին հաղորդում է interfax-ը:
Վիճաբանությունը տեղի է ունեցել «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավոր Օքթայ Սարալի և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի միջև:
Ըստ ընդդիմության' ծեծկռտուքի պատճառ դարձած օրինագիծը հնարավորություն է տալիս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փակել կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը:
Ծեծկռտուքի հետևանքով' տուժել է Բյուլենթ Թեզջանը: Նա' ստանալով ուժեղ հարված աչքին, տեղափոխվել է հիվանդանոց:
Խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յակուտն օրինագծի վերաբերյալ լսումները ստիպված է եղել հետաձգվել նիստը: