Երեւանի Բագրատունյաց պողոտայում (Ծերեթելի) կանգնող մանրավաճառների միջեւ այսօր՝ մարտի 10-ի գիշերն ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Կոմերցիոն նկրտումներով՝ վիճաբանություն է հասունացել մի խմբի միջեւ, որը վերածվել է ծեծկռտուքի:
Մի քանի աղջիկներով ու տղաներով ծեծի են ենթարկել իրենց գործընկերուհուն՝ 23-ամյա մարմնավաճառին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
NEWS.am-ին հաջողվեց միջադեպից որոշ մանրամասներ ճշտել: Պարզվում է՝ այս դեպքից չորս ամիս առաջ տուժողը ծանոթացել է չորս տղայի եւ նրանց հետ շփվող երկու մարմնավաճառների հետ, որոնք իրեն առաջարկել են աշխատել իրենց հետ՝ Բագրատունյաց փողոցում եւ դրա դիմաց նրանց վճարել որոշակի գումար: Բայց չտալու դեպքում էլ զգուշացրել, որ դանակով կհարվածեն եւ թույլ չեն տա մտնել Շենգավիթի տարածք: Այս պայմանավորվածությամբ սկսել են աշխատել, բայց նա գումարը չի տվել:
Գործընկերները զանգահարել են ու պահանջել իրենց տրվելիք 40 հազար դրամը, ծեծվողը հրաժարվել է տալ, որից հետո այսօր գիշեր Բագրատունյաց փողոցում իր վրա հարձակվել են երկու տղա եւ երկու մարմնավաճառ ու ծեծի ենթարկել: Վերջինս «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Շարունակությունն` այստեղ: