Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) Վրաստանի մասին իր վերջին հետազոտությունում տեղեկացնում է, որ կանանց նկատմամբ բռության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թբիլիսիում եւ Սամցխե-Ջավախքում, հաղորդում է Aliq.ge-ն։
Հետազոտության համաձայն, Թբիլիսիում կանանց հանդեպ սեռական բռնության դեպքերը կազմում են 4 տոկոս, ֆիզիկականը` 8, էմոցիոնալը` 20: Սամցխե-Ջավախեթիում կանանց հանդեպ սեռական բռնությունը կազմել է 1 տոկոս, ֆիզիկականը` 7, էմոցիոնալը` 21 տոկոս:
Հետազոտության համաձայն, կանանց հանդեպ բռնության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գուրիայում եւ Աջարիայում: