«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով` բիզնես-դասեր անցկացնող Սամվել Լիմինդրովիչն իր Աստղիկ դստերը տրիկոտաժի ոլորտ գործուղելուց հետո հիմա էլ զբաղված է մյուս դստերը տեղավորելով: Բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Սամվելովնան պատրաստվում է տնօրինելու լիմինդրովիչյան բժշկական ոլորտը եւ ղեկավարելու է «Աստղիկ» բժշկական կենտրոնը, ուր այս օրերին «ստաժորություն» է անցնում։

 

Բայց «ստաժորն» արդեն իսկ սկսել է որոշումներ կայացնել, եւ բուժանձնակազմը նրան է որպես տնօրեն «պրիզնատ» գալիս։ Նա փորձում է «ուրույն» բարեփոխումներ իրականացնել ոլորտում, մասնավորապես՝ կադրային հարցերում` փորձելով օպտիմալացնել բուժաշխատակազմը, խնայել հայրիկի գումարները, որոնք բիզնես-դասընթացի հաջոդ էտապին ավելի են պետք գալու:

Բանն այն է, որ Ս. Ալեքսանյանը մտադիր է ստեղծել օնկո-կենտրոն, որը կունենա թե՛ «ՊԷՏ-սկան», թե՛ ճառագայթման համար անհրաժեշտ սարքավորումներ: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի բոլոր հիվանդներն արտասահման՝ Գերմանիա, Իսրայել, վերջերս ավելի հաճախ Վրաստան են մեկնում այդ բուժծառայությունների համար: Դուստր Լուսինեն փորձում է առողջապահական բիզնեսն արտերկրից տեղափոխել «Աստղիկ»:

Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ առաջիկայում խնամիանան Լֆիկի եւ դուբայներում նրա հետ արեւահարվող՝ ոչ անհայտ Բոգոյի ընտանիքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում