«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում եւ Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում երեք անձ' Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, ողջ օրը մարդկանց են ընդունում, զրուցում, հրահանգավորում, քննարկում անելիքները:
Տարօրինակ է, որ այս գործին ակտիվ մասնակցում է նաեւ որեւէ կոնկրետ կարգավիճակ չունեցող նախկին փոխվարչապետը' Տիգրան Ավինյանը, որը տապալեց Սյունիքի ընտրությունները։ Նրանք ընդունում են պոտենցիալ թեկնածուներին, «հարցաքննում» նրանց եւ ճանապարհում՝ ասելով, որ կտեղեկացնեն՝ արդյո՞ք արժանացել են ՔՊ ցուցակով առաջադրվելու պատվին, թե՞ ոչ։
Ի դեպ, նախօրեին կառավարությունում է հյուրընկալվել նաեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մինչեւ ուշ գիշեր մնացել է շենքում եւ դուրս է եկել բարձր տրամադրությամբ: Ենթադրվում է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմելու եւ իշխանությունը նրանցից խլելու հարցը լուծված է, եւ Հարությունյանը շուտով քաղաքապետ կդառնա' անկախ ընտրությունների արդյունքներից»: