Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն փորձում է սատարել ԼՂ հակամարտության՝ լիարժեք ձևաչափով կարգավորմանը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

 

«Մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի կարգավորման մեր բոլոր հանձնառություններին՝ գոյություն ունեցող համաձայնությունների շրջանակում: Ակտիվորեն փորձում ենք սատարել իրականում այս շատ բարդ խնդրի՝ լիարժեք ձևաչափով կարգավորմանը»,- ասաց նա:

 

Զախարովան չի մեկնաբանել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նա հանդիպումներ է ունենում նաև ամերիկացի պաշտոնյաների հետ՝ նշելով, որ այդ մասին մեկնաբանություն պետք է տա պաշտոնական Վաշինգտոնը:

 

Անդրադառնալով հարցադրմանն այն մասին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում Բակո Սահակյանի նմանօրինակ այցը Մոսկվա՝ Զախարովան ասել է, որ նմանօրինակ տեղեկատվության չի տիրապետում: