Հայաստանի խորհրդարանի (44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող) հանձնաժողովի նիստը կապված է բուն Հայաստանում ներքաղաքական գործընթացների շարունակման հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով քննիչ հանձնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները, որոնք վերաբերվում էին ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությանը։

«Վստահ չեմ, որ պետք է մեկնաբանենք ներքին բանավեճերը, բայց, իհարկե, մանրամասները, ամենաբարձր մակարդակով գաղտնի բանակցություններն իմ իրավասությունը չեն։ Դա մեր ավանդույթների մեջ չի մտնում և ֆունկցիոնալ պարտականությունը չէ։ Բայց որքան էլ ներքին բանավեճը թեժ լինի, կա ճշմարտություն՝ հենց ՌԴ-ն է կարողացել Ղարաբաղում հրադադարի հասնել 2020 թվականի աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ ավելի լավ է կենտրոնանալ ոչ թե մեղավորներ գտնելու վրա, կամ գոնե այս հարցը թողնել պատմաբաններին, այլ ամենաբարձր մակարդակով մի շարք պայմանավորվածությունների իրականացման վրա: