Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը (Սթեֆանի Քլիֆորդ) հայտարարել է, որ 2011-ին իրեն սպառնացել են, որպեսզի լռի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապի մասին, հաղորդում է BBC-ն։
«2011-ին Լաս Վեգասի կայանատեղիներից մեկում անծանոթն ինձ ասաց՝ Թրամփին հանգիստ թող, հետո նայեց փոքրիկ դստերս և հավելեց՝ տխուր կլինի, եթե մայրիկի հետ ինչ-որ բան պատահի»,-ասել է դերասանուհին։
Ավելի վաղ Սթորմի Դենիելսը հայտարարել է, որ Թրամփն իրեն լռության համար 130 հազար դոլար է վճարել։