Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: