Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․

 

«Մարտի 16-ին՝ 00։00-ից սկսած, արդեն ուժի մեջ է մտել վրաց-ռուսական սահմանը ժամանակավորապես փակելու և քաղաքացիների տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք»։

Դեսպանությունից հայտնում են, որ ժամը 10-ի դրությամբ՝ ձյան տեսքով տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: