«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեեւ մի քանի շաբաթ է՝ Գագիկ Հարությունյանը հեռացել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է ապրել «կառավարական դաչայում», չնայած, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա Մոնումենտում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի, եւ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։

 

Ներկայումս «կառավարական դաչայում» նրանից բացի ապրում են նաեւ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչի մասին ասել է նախագահի գործերի կառավարիչ Վարուժ Գրիգորյանը։ Հայտնել է նաեւ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի տեղափոխվել այնտեղ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ եւս։

Տիգրան Սարգսյանից հետո այնտեղ մինչ օրս վարչապետ չի ապրել, ինչպես որ Տիգրան Թորոսյանից հետո՝ ոչ մի ԱԺ նախագահ։ Հովիկ Աբրահամյանը, ինչպեսեւ Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում, իրենց տներից չտեղափոխվեցին։ Նույնն էլ անում է Արա Բաբլոյանը։ Փոխարենը՝ Սեյրան Օհանյանը երկար տարիներ ապրել է կառավարական առանձնատներից մեկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում