Վաղ առավոտից մեկնարկած ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում պատշաճ տեսքի են բերվել նաև մայրաքաղաք Երևանի այն հատվածները, որտեղ որոշ քաղաքացիների անփույթ վերաբերմունքի հետևանքով առաջացել էին աղբի կուտակումներ: Մաքրման աշխատանքներին մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակա կառույցների, այնպես էլ պետական և մասնավոր հատվածների աշխատակիցնենր ու բազմաթիվ երևանցիներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դժվարամատչելի հատվածներն աղբից մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով: Առանձին հատվածներում կիրառվել է նաև ծանր տեխնիկա:

Նշենք, որ ծառատունկ-շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին նախապես բաժանվել են բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ: