Մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների հորանների մաքրման աշխատանքներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջին երկու շաբաթվա ընթացքում մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել ավելի քան 1000 վերելակի հորան: Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 4551 վերելակ կա:

 

Աշխատանքները կազմակերպվում են համատիրությունների ուժերով: Վերելակների հորանների մաքրման աշխատանքները շարունակական են և, սահմանված ժամանակացույցի համաձայն, պարբերաբար իրականացվում են: