Կեմերովոյի ողբերգական հրդեհից հետո թվում էր, որ հասարակությունն առավել զգոն պետք է լինի անվտանգության կանոնների պահպանման առումով, բայց արի ու տես, որ երևանյան առևտրի կենտրոններից մեկում կատարվածն ապացուցում է ճիշտ հակառակը:
ԼՈւՐԵՐ․com-ի տեսախցիկը երևանյան առևտրի կենտրոններից մեկում ֆիքսել է կադրեր, երբ միացված անվտանգության բարձր ազդանշանի ձայնն ամենեւին չի անհանգստացնում կենտրոնում գտնվող քաղաքացիներին. նրանք շարունակում են ճեմել ևառևտուր անել։