ԱԺ-ում այսօր բավական թեժ էր, ԱԺ փոխնախագահ և Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն անչափ վրդովվել էր այն փաստից, որ իր հայրենասիրությունը որոշ ընդդիմադիր պատգամավորներ կասկածի տակ են առնում: Գործը, ինչպես միշտ, հասավ բուռն վիճաբանությանը, գոռգոռոցներին և Ռուբինյանի հայտարարությանը, թե «կարող է բաներ ասի կամ անի» ընդդիմադիր պատգամավորներին:

Նիստը ընդմիջվելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կատարվածի մասին իր կարծիքը հայտնեց Ռուբինյանի թիմակից՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Վերջինիս պնդմամբ Ռուբինյանի պահվածքի և հնչեցրած վիրավորական արտահայտությունների մեջ որևէ զազրելի բան չկա, վերջինս դիմել է այն մեթոդին իրավիճակի կարգավորման, որը նախընտրել է:

 

 

 
 

Ստացվում է՝ լրագրողին ծեծի ենթարկելու պատճառով պաշտոնից ազատման դիմում գրած Հակոբ Արշակյանն այդպես էլ դասեր չի քաղել իր հրաժարականից: Ըստ էության, նա շարունակում է արդարացնել իր գործընկերոջ սանձարձակ վարքը, չնայած նրան, որ ընդամենը մեկ տարի առաջ հուզախառն գրառում էր արել, որում, մասնավորապես, խոսում էր այն բանի մասին, որ զղջում է հանրային դեմքի համար սահմանված էթիկայի սահմաններից դուրս գալու համար: Ինչպես երևում է՝ Հակոբ Արշակյանի զղջումը շատ կարճ տևեց...