Ապրիլի հինգին Կառավարության վերջին բաց նիստի ընթացքում գործադիրի ղեկավարն իր հանձնարարականներից առաջինով անդրադարձավ հանրային սպասարկման, արտադրական օբյեկտներում  տեխնիկական անվտանգության  պահանջների պահպանմանը:

Վարչապետը նշեց, որ օրեր առաջ երևանյան սննդի օբյեկտներից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժեց ութ մարդ, ուստի, այս առումով՝ անհրաժեշտ է խստացնել անվտանգության պայմանների պահպանումն ու տեխնիկական անվտանգության հսկողությունը:

 

Վարչապետ Կարապետյանը հանձնարարեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ երկու ամսում իրականացնել աշխատանքներ հայաստանյան վտանգավոր, արտադրական  և հանրային սննդի օբյեկտներում՝ կապված նորմատիվների պահպանման հետ, ինչպես նաև  թերությունների հայտնաբերման ուղղությամբ իրականաված աշխատանքներով պայմանավորված՝ սահմանել դրանք բացառելու համար հստակ ժամկետներ, պատժի խիստ միջոցներ:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարեց նաև այս հարցում համագործակցել ՏԿԶ նախարարության հետ և Կառավարության աշխատակազմ ներկայացնել  օրենադրական կարգավորումներ: 

Կարապետյանը նաև հավելեց, որ տրված հանձնարարականը չպետք է դառնա լրացուցիչ ադմինիստրատիվ խնդիրների պատճառ:

Կառավարության մեկ այլ հանձնարարականով վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և սահմանեց տասնհինգօրյա ժամկետ՝ արված աշխատանքը ներկայացնելու և իրականացրած ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար: