Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցում' թիվ 2 միջնակարգ դպրոցի մոտակայքում ապրիլի 7-ին արկ է հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հայտնաբերվել է БМ-21 տեսակի 121 մմ տրամաչափի հրետանային արկ:
Առաջին բանակային կորպուսի ինժեներական ծառայության աշխատակիցները դուրս են բերել արկը և տեղափոխել անվտանգ տարածք: