Նորագյուղի բնակիչ Արթուր Հակոբյանն Ակնայի (Աղդամ) մոտակայքում հողը մշակելու ժամանակ խաչքար է հայտնաբերել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ իրենց կառույցի Ասկերանի աշխատակիցներն այցելել են տվյալ տարածք և ծանոթացել խաչքարին:
«Ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի՝ խաչքարը թվագրվում է 9-10-րդ դարերով»,- նշել է Ա. Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ անցած տարի նույն տարածքում ևս մեկ խաչքար և խեցեղենի կտորներ են գտնվել: