Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի ստորգետնյա օբյեկտներում, որտեղ երկու ամիս թաքնվել են ուկրաինացի զինվորականները, հայտնաբերվել է իզոթերմ ֆուրգոն՝ 152 դիերով։ Այս մասին մայիսի 31-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն։

Գերատեսչությունը պնդում է, որ մահացած զինյալների և Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների մարմինները պահվել են անսարք հովացման համակարգով ֆուրգոնում։ Փորձաքննության ընթացքում սակրավորները մահացածների դիակների տակ չորս ական են հայտնաբերել։

«Գերեվարված Ազովի զինյալների հարցաքննությունների արդյունքներով՝ պարզվել է, որ դիակների ականապատումն իրականացվել է Կիևի անմիջական հրահանգով։ Սադրանքի նպատակն է մեղադրել Ռուսաստանին դիակների մնացորդները միտումնավոր ոչնչացնելու և նրանց հարազատներին փոխանցելու՝ Կիևի ռեժիմի և անձամբ Զելենսկու քաղաքական «հեղինակությունը» փրկելու համար», - ասված է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուսական կողմը մտադիր է մոտ ժամանակներս զոհված զինվորականների մարմինները փոխանցել Ուկրաինայի իշխանություններին։