Կոլումբիայում՝ Լա Պայլա և Արմենիա քաղաքները միացնող ճանապարհին, ոստիկանները նկատել են նարինջ տեղափոխող տարօրինակ հին բեռնատար: Միայն խուզարկության ժամանակ է պարզ դարձել, որ բացի մրգերից բեռնատարը տեղափոխում է նաև 1 տոննա մարիխուանա, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով El Nuevo Herald-ին:
Ոստիկանների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 39-ամյա տղամարդ, ում մեղադրանքներ են առաջադրվել անօրինական ապրանքների պահպանման և տեղափոխման համար:
Հիշեցնենք, որ օգոստոսին Կարտախենի նավահանգստում Բելգիա տեղափոխելու համար նախատեսված կիտրոնի մեջ հայտնաբերվել էր 1 տոննա կոկաին: