Թուրքական Հայվանլըք ամառանոցային քաղաքի մոտ, Էգեյան ծովի ափին, թուրքական ժանդարմերիան եւ ափամերձ պահպանությունը ջրից 1551 կիլոգրամ մարիխուանա են հանել, տեղեկացնում է Milliyet-ը։

«Վակուումային պարկերում փաթեթավորված մարիխուանան փայտե նավակով ուղարկել է վեց մարդ։ Ծանրաբեռնվածության պատճառով նավակը խորտակվել է»,- տեղեկացրել են իրավապահները։

Նավակի խորտակվելուց հետո պարկերը հայտնվել են ծովում, որտեղից էլ հանել են իրավապահները։ Կասկածելի փաթեթների մասին նրանց տեղեկացրել են տեղի բնակիչները։

Վեց մարդ, որոնք ուղարկել են բեռը, կալանվել է, նրանցից հինգը ձերբակալվել է։